«Երեկ կեսգիշերին մոտ, ժամը 23.55-ին, ծնվել է ապրիլյան պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի եղբորորդին, որին անվանակոչել են Հրաչ։ Փոքրիկը ծնվել է հորեղբոր ծննդյան օրը։ Երեկ Հրաչ Գալստյանը կդառնար 26 տարեկան։

«Ծնվեց մարտի 20-ին ժամը 23:55-ին այսինքն եղբորս ծնունդի օրը, ոնց որ ուզում էինք։ Դե այդպես Էլ լինելու էր»,– մեզ հետ զրույցում ուրախությամբ նշեց լեյտենանտ Հրաչ Գալստյանի եղբայրը Աղասի Գալստյանը։ Փոքրիկ Հրաչը լույս աշխարհ Է եկել Ախուրյանի մոր և մանկան առողջության կենտրոնում 3 կգ 800 գրամ քաշով։ Գալստյանները փոխանցում են, որ երեխայի հետ ամեն ինչ կարգին է։ «Դեռ տղայիս չեմ տեսել, բայց գիտեմ, որ Հրաչին է նման լինելու և արտաքնապես և հայրենասիրությամբ։ Ես ուզում եմ, որ իմ եղբոր գործը իմ տղան շարունակի»,– ասաց Աղասի Գալստյանը։ Ավազ լեյտենանտ Հրաչ Գալստյանը զոհվել էր Թալիշում»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել