ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ի ժամը 07:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ է Հ-38 ավտոճանապարhի Բերդ-Ճամբարակ հատվածը:
Դժվարանցանելի են Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկ հատվածը, Ցողամարգ-Ամասիա ավտոճանապարհը և Ամասիա-Ղուկասյան միջհամայնքային ավտոճանապարհը:
Լոռու և Վայոց ձորի մարզերում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, Արագածոտնի մարզի Թալին քաղաքում, Արագածի տարածաշրջանում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Ամասիա, Աշոցք ու Ախուրյան գյուղերում առկա են տեղումներ ձյան տեսքով:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել