Image may contain: 1 personԻրաքի ներքաղաքական կյանքում բավական ազդեցիկ Իրաքում իսլամական հեղափոխության Բարձրագույն խորհրդի(իսլամի շիայական ուղղության և Իրանի հետ սերտ կապեր ունեցող կառույց) ռազմական թևը հանդիսացող «Բադր» կազմակերպության առաջնորդ Հադի ալ-Ամերին հայտարարել է, որ «Իսլամական պետություն»(ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի շրջանակներում հնարավոր է դարձել կտրել կառույցի իրաքյան և սիրիական թևերի միջև կապը: Նման կարևոր առաջընթացը հնարավոր է դարձել Իրաքի Նայնավա(Նինվեյ) նահանգի Թալ Աֆար քաղաքի շրջանում(հենց այս շրջանն էր ծառայում որպես հիմնական տարանցիկ գոտի ծայրահեղականների համար) դեպի իրաք-սիրիական սահմանագիծն ընկած հատվածն ամբողջական վեահսկողություն սահմանելու արդյունքում:
Վերոնշյալ շրջադարձային հաջողությունն, ինչպես նաև՝ անցյալ 2 օրերին իրաքյան Մոսուլ քաղաքի արևմտյան հատվածում ԻՊ-ի դեմ իրաքյան բանակի և նրան հարող ուժերի գրանցած կարևոր հաղթանակները հերթական աստիճանական նշանակալից քայլեր են ծայրահեղական կառույցի դեմ սկզբունքային հաղթանակի հասնելու ճանապարհին, բայց դեռևս միայն Իրաքի տարածքում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել