crimea_1432190086Araratnews.am-ը գրում է.

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը որոշում է կայացրել պատժամիջոցներ կիրառել մարտի 19-ին եռօրյա այցով Ղրիմ մեկնած եվրոպացի չորս խորհրդարանականների նկատմամբ. TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ծառայության մամուլի քարտուղար Ելենա Գիտլյանսկայան:

«Ղրիմի տարածքում ապօրինաբար գտնվում են Սերբիայի չորս և Չեխիայի մեկ քաղաքացի: Անվտանգության ծառայությունը որոշում է կայացրել 5 տարով արգելել նրանց մուտքն Ուկրաինա»,- ասված է մամուլի քարտուղարի ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ խորհրդարանականների այցը կազմակերպել էր «Արդար Ռուսաստան» կուսակցությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել