բացել լրահոսը
20.03.2017  22:41

Բժշկության 5 սարսափելի մեթոդներ, որոնք օգտագործել են մեր նախնիները

BlogNews

Հին ժամանակների բժշկական մեթոդների մասին մի շարք աշխատություններ և գրառումներ կան պահպանված: Կան տարբեր հիվանդությունների այնպիսի եղանակներ, որոնք ուղղակի սարսափելի են և, փառք Աստծո, չեն հասել մինչև մեր օրերը: Ահա դրանցից մի քանիսը:

 

Մկան մածուկ, Հին Եգիպտոս

ՀԻն Եգիպտոսում համարվում էր, որ մահացած, փտած մկները կարողանում են բուժել կարիեսը և ականջների ցավը: Այդ հիվանդությունները բուժում էին նեխած մկան մարմնից պատրաստված հատուկ մածուկով: Սակայն դա իրականում ավելի վատ հետևանքներ էր առաջացնում՝ թեթև ատամնացավը վերածելով մեծամասշտաբ բորբոքման:

 

Կավի օգտագործումը սննդի մեջ, Հին Հունաստան

Հին Հունաստանում սննդի մեջ կավ էին օգտագործում, որը ենթադրաբար օգնում էր ազատվել փորլուծությունից և աղեստամոքսային տրակտից: Սա մասամբ հնարավոր է, քանի որ կաոլինը և բոնտոնիտը, որոնք մտնում են կավի բաղադրության մեջ, մեր օրերում էլ որոշ չափով գործածվում են փորլուծության դեմ դեղամիջոցներ ստանալու համար: Անգամ Հիպոկրատն է իր աշխատություններում գրել կավի մի քանի տեսակների բժշկական օգտակարության մասին: Սակայն, բացառված չէ նաև, որ էֆեկտը կարող է հակառակը լինել:

 

Լեզվի մասնակի հեռացում, Եվրոպա

Մեր օրերում այս մեթոդը կիրառվում է հազվադեպ, երբ քաղցկեղը կամ սուր բորբոքումը պատում են բերանային խոռոչը: Սակայն 18-19-րդ դարերում Եվրոպայում բժիշկները կարծում էին, որ զկրտոցից ազատվելու լավագույն միջոցը լեզվի հեռացումն է: Ժամանակի ընթացքում մարդիկ հասկացան, որ սա իրապես չի օգնում ազատվել զկրտոցից, բայց շատերի համար արդեն շատ ուշ էր: Նրանք, հեռացնելով լեզուն, սուր բորբոքումներ էին ստացել և մահացել էին վարակից:

 

Ծխախոտ, Հյուսիսային Ամերիկա

Հյուսիսամերիկացի հնդիկների համար ծխախոտը յուրաքանչյուր հիվանդությունից ազատվելու լավագույն միջոցն էր: Ծխախոտի տերևները ծխում էին, ուտում կամ ուղղակի մանրացնում էին և դնում վնասված հատվածի վրա: Հիմա դրա մասին մտածել անգամ չենք փորձի, քանի որ ժամանակակից ծխախոտների մեջ չափից շատ են քիմիական նյութեր ավելացված: Իսկ հնդիկներն օգտագործում էին մաքուր ծխախոտ՝ առանց որևէ հավելման: Սակայն անգամ ամենամաքուր ծխախոտը չի կարող միայն օգուտ հասցնել մարդու առողջությանը: Ինչպես գիտենք, այն կախվածություն է առաջացնում, այդ իսկ պատճառով խորհուրդ ենք տալիս չհետևել հնդիկների մեթոդին:

 

Թրթուրից պատրաստված քսուք, Ավստրալիա

Հին Ավստրալիայում բնիկներն օգտագործում էին թրթուրներից պատրաստված քսուք՝ մաշկային հիվանդությունները բուժելու համար: Նրանք հավատում էին, որ այդ քսուքը բուժում է բոլոր վերքերը: Աղացած թրթուրներին խորը մտցնում էին վերքի մեջ և կապում էին կտորով: Բնիկների կարծիքով՝ բակտերիաները և քայքայման նյութերը, որոնք արտադրվում էին այդ բուժման ընթացքում, ի զորու էին օգնել վերքերին լավանալ:

Դիտվել է 2405 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝