Խոյ

Խոյերի համար օրվա իրադարձությունները բարենպաստ են, քանզի կապված են ազատման, ստվերից դուրս գալու, ինքնավստահության բարձրացման հետ: Անակնկալները հաճելի և մասամբ սպասելի կլինեն: Չնայած հետաքրքրությանը և ոգևորությանը՝ աստղերը խորհուրդ չեն տալիս շտապեցնել իրադարձությունները. որպեսզի ձեր ցանկություններն ամբողջությամբ իրականանան, անհրաժեշտ է ևս մի փոքր ժամանակ և համբերություն:

Ցուլ

Այս օրը Ցուլերի համար կարող է պակաս դինամիկ լինել, քան նախորդը, սակայն ոչ պակաս խթանող: Այսօր չարժե ձգտել կտրուկ փոփոխությունների, ավելի լավ է հավելյալ օգուտ քաղել ընթացիկ իրավիճակից: Չի խանգարի ավելորդ անգամ համոզվել ձեր գործողությունների ճշմարտացիությանը, պաշտպանության ամրությանը: Ինչ էլ որ ձեզ հետաքրքրի, իրադարձությունների վերջնական հանգուցալուծման համար, ստիպված կլինեք վերադառնալ անցյալ:

Երկվորյակ

Երկվորյակների մեծամասնությունն իրենց այսօր հիանալի կզգան: Շատերը սիրով կներեն ուրիշների թուլությունները: Լավ տրամադրության պատճառ կարող է դառնալ նորից բացվող հեռանկարը, երկար սպասված իրադարձությունը: Հնարավոր սահմանափակումները ձեզ չեն վրդովեցնի, քանզի չեն խանգարի ծրագրերի իրագործմանը: Բարդ, խճճված հարաբերություններում կարող են իրենց մասին հիշեցնել արմատական տարաձայնությունները, հին վիրավորանքները:

Խեցգետին

Խեցգետինների համար օրն ամենահեշտը չի լինի: Իրադարձությունների տրամաբանությունը կամ ինտուիցիան կհուշեն, որ ժամանակն է ինչ-որ քայլի դիմելու: Իրադրությունը կարող է բարոյական պատճառ ունենալ, կանգնեցնել ձեզ ընտրության առաջ: Ձեզ կարող է սահմանափակել պարտքը, առողջական վիճակը կամ այլ կարևոր գործոն: Եթե խոսքը զգացմունքներին կամ փողին է վերաբերում, արժե ձեզ ևս մի փոքր ժամանակ տալ:

Առյուծ

Այսօրվա իրադարձություններն Առյուծներին ցույց կտան իրենց հնարավորությունների սահմանները կամ այն գիծը, որը չարժե հատել: Սահմանափակումները կապված կլինեն մոտալուտ դրական փոփոխությունների հետ: Դժվար իրավիճակներում արժե հիշել անվտանգության տեխնիկայի մասին: Ծնողներին խորհուրդ է տրվում հարգանքով վերաբերվել երեխաների ընտրությանը: Ոմանք կարող են բախվել բարձր սկզբունքայնության հետ:

Կույս

Կույսերն այսօր կգիտակցեն, որ նահանջի տեղ չկա: Ուշադրության կենտրոնում կարող է հայտնվել բնակարանային կամ տարածքային հարցը, ընտանեկան իրադրությունը: Կենցաղային նրբությունները կարող են հարևանել բարոյագեղագիտականների հետ: Բարեբախտաբար, իրադրությունն անհույս չէ: Կորցնելով մի տեղում՝ ձեռք կբերեք մյուսում: Եթե ինչ-որ մեկի առաջ մեղավոր եք, հնարավորություն կունենաք մեղքը քավելու:

Կշեռք

Կշեռքներին իրավիճակի նոր շրջադարձ է սպասվում ամուսնության կամ այլ միության մեջ: Օրվա միտումները կարող են կարևոր լինել իրավաբանների և հայտնի հանրային դեմքերի համար: Չարժե անուշադրության մատնել ուրիշի պահվածքում փոփոխությունը. այն անհրաժեշտություն կառաջացնի ձեր սեփական մարտավարության ճշգրտման: Եթե խոսքը վերաբերում է մրցակցությանը կամ այլ դիմակայության, վտանգավոր կլինի թերագնահատել հակառակորդի տաղանդները:

Կարիճ

Կարիճներին օգտակար կլինի հերթական անգամ ստուգել իրենց նվաճումները, ռեսուրսները, ծրագրերը, ինչպես նաև ի հայտ եկած պակասորդները, օրինակ՝ ֆինանսական: Կարևոր է սահմաններ դնել փորձարկումներին, ծախսերին, ռիսկերին: Չարժե վերահսկողությունից դուրս թողնել դիետայի, երկարաժամկետ ներդրումների թեմաները, աչք փակել բացահայտ կամ քողարկված վնասի վրա: Ռազմավարությունը շտկելուն կօգնի վերջին դեպքերից ազնիվ եզրակացությունը:

Աղեղնավոր

Աղեղնավորների կյանքում հասունանում է հերթական բարենպաստ շրջադարձը, սակայն նույնիսկ հուզիչ հաջողությունների և նոր հույսերի ֆոնին հնարավոր են խնդիրներ: Եթե երեկոյան որևէ ոլորտում վատթարացումներ ի հայտ գան, արժե մտածել նախօրեի ձեր պահվածքի շուրջ. բացառված չէ, որ տարվել եք և գործել եք ձեզ հայտնի սխալներից մեկը: Այսօրվա առավելությունն այն է, որ ինքներդ կարող եք վերահսկել շատ միջոցառումների ընթացքը:

Այծեղջյուր

Այծեղջյուրների համար այսօր կարևոր է հոգևոր կամ բարոյական հենարանի առկայությունը: Շատերի համար դժվար չի լինի ոգևորությունը պահպանել լավատեսություն ներշնչող հաջող նորությունների և այլ իրադարձությունների շնորհիվ: Ինքնակարգապահությունը կարող է անհրաժեշտություն դառնալ քրոնիկ հիվանդությունների դեպքում, ինչպես նաև պատասխանատվության, կախվածության հետ կապված իրավիճակներում:

Ջրհոս

Նախօրեի դրական միտումների արձագանքը Ջրհոսներին այսօր էլ կուրախացնի: Կարելի է հույս ունենալ իրավիճակի նկատելի լավացման: Առաջին հերթին դա վերաբերում է շփումներին, ուղևորություններին, ռոմանտիկ հարաբերություններին, անձնական կամ կոլեկտիվ գործունեության, մասնագիտության կամ հոբբիի միջոցով ինքնարտահայտմանը: Լավ կլինի լինել ընկերների հետ, մասնակցել միջոցառումների: Խորհուրդ չի տրվում զբաղվել կենցաղային գործերով:

Ձկներ

Ձկները կարող են հայտնվել ընտրություն կատարելու, այս կամ այն կողմն ընտրելու, պատասխանատվություն ստանձնելու կամ մերժելու անհրաժեշտության առջև: Որքան էլ որ փորձեք ժամանակ ձգել, սպասման ժամկետը կարող է սպառվել: Շատերը կարող են դժգոհ մնալ իրենցից կամ հանգամանքներից, քանի որ ընտրությունը կարող է հարուստ չլինել և ստիպված լինեք ընտրել երկու չարիքներից փոքրը, իսկ որոշ ծրագրեր և արժեքներ նախկինի պես հարցականի տակ կմնան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել