Image result for հաշմանդամները հայաստանումՀամաձայն 2017 թվականի վիճակագրական տվյալների՝ Հայաստանի Հանրապետությունում ապրում է ավելի քան 205166 հաշմանդամություն ունեցող անձ։ Իհարկե, նրանք պետք է ունենան մյուսների հետ հավասար հիմունքներով քվեարկելու և ընտրվելու իրավունք: Ոչ ոք չպետք է կաշկանդված լինի հաշմանդամության հիմքով օրենքով կամ գործնականում՝ իր քաղաքական իրավունքներից օգտվելու հարցում: Հավասար և ազատ ընտրական իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է, որի իրականացումը պետությունը պետք է երաշխավորի քաղաքացիների ազատության և կամավորության սկզբունքով։ Անհրաժեշտության դեպքում պետությունը պետք է լրացուցիչ հնարավորություններ սահմանի հաշմանդամություն ունեցող քաղաքացիների ազատ կամքի արտահայտման և քվեարկության գաղտնիության ապահովման համար: Պետությունը պետք է երաշխավորի հաշմանդամություն ունեցող անձանց քվեարկելու և ընտրվելու իրավունքը, այդ թվում՝ ապահովել ընտրական գործընթացի, քվեարկության վայրի և նյութերի համապատասխանությունը, մատչելիությունը, դյուրընկալությունը և օգտագործումը, ինչպես նաև դյուրացնել օժանդակ և նոր տեխնոլոգիաների կիրառումը: Ինչպես նաև պետությունը պետք է նաև երաշխավորի, որ գաղտնի քվեարկությունն իրականացվի առանց ահաբեկման, ընդ որում՝ անձի խնդրանքով՝ իր ընտրած որևէ այլ անձի օգնությամբ:

Ընդ որում, չնայած օրենսդրական որոշակի բարեփոխումների և ֆորմալ գործընթացներին, այնուամենայնիվ, հաշմանդամություն ունեցող անձանց համար ընտրական գործընթացները հիմականում շարունակում են մնալ ոչ ներառական: Մինչդեռ 2016 թվականի մայիսի 25-ին ընդունվեց բարեփոխված նոր Ընտրական օրենսգիրքը, որում պետք է քայլեր ձեռնարկված լինեին համակարգի ներառականության և մատչելիության ապահովման համար, բայց այն անգամ չստացավ պատշաճ հնչեղություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել