Բժիշկներ՝ առանց խալաթների

Պատմության ընթացքի մեծ մասում բժիշկները չեն ունեցել հատուկ համազգեստներ, որոնք նրանց կտարբերեին մնացած մասնագիտությունների տեր մարդկանցից: Առաջին այսպիսի համազգեստը պատկանել է ժանտախտի մի բժշկի: Այն ստեղծել է Շարլ դը Լորմը XVII դարում:

Համազգեստը կազմված էր յուղով կամ մեղրամոմով պատված երկար խալաթից, խնկով լի դիմակից, լայնեզր գլխարկից, որը կոչված էր բակտերիաներից պաշտպանելու և կաշվե տաբատից, որը պաշտպանում էր կոնքերն ու աճուկային հատվածը: Ինչքան էլ որ տարօրինակ է, կաշվե տաբատները իրոք օգնում էին. դրանց մեջ չէին կարողանում ներխուժել լվերը, որոնք հիվանդության կրիչներ են: Դիմակը պաշտպանում էր բժշկին նեխած օդի, որով համարվում էր, որ տարածվում է վարակը: Դիմակը հաճախ պատրաստում էին ապակե կարմիր աչքերի հատվածներով, որոնք բժշկին անհաղորդ կդարձնեին չարին, այսինքն՝ հիվանդությանը: Բժիշկների ձեռքին կար ձեռնափայտ, որով ստուգում էին հիվանդին՝ նրան ձեռքերով չդիպչելու համար:

 

Զարգացումը

Ամեն ինչ փոխվեց XIX դարում: Բժշկությունը բուռն զարգացում ապրեց: Բժիշկներն ինչ-որ կերպ ցանկանում էին բոլորին ցույց տալ, որ իրենք գիտությամբ են զբաղվում, այս իսկ պատճառով էլ լաբարանտներից փոխ առան իրենց համազգեստները, որոնք վերջիններիս պաշտպանում էին ռեակտիվ նյութերից: Լաբարանտները մարմնագույն խալաթներ էին կրում, իսկ բժիշկները նախընտրում էին սպիտակ գույնը, որը խորհրանշում էր մաքրությունն ու փրկության հույս էր ներշնչում:

Սպիտակը գործնական գործառույթ էլ ունի. դրա վրա պարզ տեսանելի է արյունը:

Ժամանակի հետ մեկտեղ խալաթների կազմի մեջ են սկսում մտնել ցանցանման դիմակները:  1918 թ. գրիպի համաճարակից հետո սպիտակ խալաթներն ու դիմակները դառնում են բուժական աշխատողի կերպարի անբաժանելի մասնիկները:

 

Կրել, թե չկրել

Այսօր սպիտակ համազգեստները կորցնում են իրեն հայտնիությունը: Շատ բժիշկներ սկսել են կրել առավել հարմարավետ համազգեստներ: XXI դարում հետազոտությունների շարք անցկացվեց, ըստ որի՝ բժիշկների խալաթների վրա հավաքվում են ամենաշատ բակտերիաները, հատկապես թևքերի և գրպանների հատվածներում: 2007 թ. Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայությունն անգամ արգելեց բժշկական խալաթներ կրել: Սակայն որոշ ժամանակ անց որոշումը թեթևացվեց. սկսվեց թույլատրվել կրել միայն մինչև արմունկները հասնող թևքերի երկարությամբ համազգեստներ, պայմանով, որ դրանք հաճախակի պետք է փոխել:

Փոխվում են նաև կտորի գույնի նախասիրությունները: Այսպես, երբ վիրաբույժի աչքերը հոգնում են կարմիր գույնից, հայացքը դեպի կանաչավուն կամ կապտավուն երանգի որոշ ժամանակ հառելը հանգստացնում է նրան: Բացի այդ, վիրահատության ընթացքում սպիտակ գույնը թմրեցնում է նրան: Այդ իսկ պատճառով մեր օրերում վիրահատարաններում հաճախ կարող եք հանդիպել ոչ թե սպիտակ, այլ կանաչավուն գույնի համազգեստների:

Հոգեբույժները նախընտրում են իրենց թերապիաներն անց կացնել սովորական քաղաքացիական հագուստով, որպեսզի հիվանդները հանգստանան: Իսկ մանկաբույժները հրաժարվում են խալաթներից, որպեսզի փոքրիկները նրանց տեսքը ցավի հետ չասոցացնեն:

«Իմ վիրահատական խալաթը կարմիր է», - ասում է Կիևի Ն. Ամոսովի անվան սրտանոթային վիրաբուժության ազգային ինստիտուտի սրտի վիրաբույժ Եվգենիյ Բեշլյագան, - «Կարմիրի վրա արյունն արտահայտիչ չի երևում, և հիվանդները ավելի հանգիստ են արձագանքում ամենին: Սպիտակ խալաթի սինդրոմը հորինվածք չէ: Դրանից ամենաշատը երեխաներն են վախենում: Իմ մասնագիտական զգեստապահարանում սպիտակ գույնը բացակայում է»:

«Սպիտակն արդեն այնքան էլ հայտնի չէ բժիշկների շրջանում. այսօր նրանք հանգիստ կարող են այլ գույների համազգեստ և անգամ մոլտֆիլմերի հերոսների նկարներով գլխարկներ կրել: Դա հրաշալի է. չէ՞ որ այդպես երեխաները սկսում են չվախենալ «սարսափելի» բժիշկներից, - ասում է Կիևի Իրպենյան քաղաքային կլինիկայի վարակաբան Դանիիլ Շեյկինը, - սակայն, միևնույնն է, ինձ համար սպիտակ խալաթը ոչ թե սովորական համազգեստ է, այլ խորհրդանիշ այն բանի, որ դու կարող ես և պարտավոր ես բուժել մարդկանց»:

Մի քանի երկրներում անգամ գոյություն ունեն «սպիտակ խալաթի տոնակատարություններ»: Դրանք առաջին անգամ իրականացվել են 1933 թ. Կոլումբիայի բժշկա-վիրաբուժական քոլեջում և սկսել են տարածվել այլ երկրների նորաթուխ շրջանավարտների մոտ՝ հանդիսանալով նոր սկսվող պրակտիկայի սկիզբ: Այս տոնակատարությունները նշում են մասնավորապես ԱՄՆ-ում, Կանադայում, Եվրոպայում, Իրանում, Իսրայելում և Մեծ Բրիտանիայում: Այսպիսով, ճիշտ է, սպիտակ խալաթի ապագան հարցականի տակ է դրված, սակայն այսօր այն շարունակում է ասոցացվել բժշկության և գիտական աշխատանքի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել