«Տատու» խմբի երգչուհիներից Յուլյա Վոլկովան ընդամենը 27 տարեկան է, բայց իրեն խելացի և փորձառու կին է համարում: Նա երևի թե իրավունք ունի այդպես մտածելու, քանի որ երիտասարդ տարիքում հասել է իր փառքի գագաթնակետին և այժմ մեծացնում է իր երեխաներին, ովքեր տարբեր հայրերից են: Երբ ծնվեց նրա դուստրը` Վիկտորյան, սկանդալային երգչուհին ընդամենը 19 տարեկան էր: Երեխայի հայրը Պավել Սիդորովն է, ով այդ ժամանակ Յուլյայի թիկնապահն էր:

Երկու տարի անց երգչուհին ծանոթանում է Պավրիզ Յասինովի հետ: ԶԼՄ-ները գրում էին, որ նրանք գաղտնի ամուսնացել են Արաբական Միացյալ Էմիրություններում, և Յուլյան ընդունել է իսլամը: Սակայն որոշ ժամանակ անց հերքվում է այս տեղեկությունը: Ամեն դեպքում Յուլյան 2007թ. լույս աշխարհ է բերում իր որդուն` Սամիրին,  ում  հայրը հենց Յասինովն է: 2010թ. նրանք բաժանվում են:

Երգչուհին խոստովանել է, որ իր երեխաները չեն հանդիպում իրենց հայրիկների հետ: Վիկտորյան հորը երբեք չի տեսել, իսկ Սամիրը՝  հազվադեպ: Յուլիան դեմ չէ նրանց հանդիպմանը, սակայն ինչպես երևում է՝ տղամարդիկ պատրաստ չեն հայրական պարտականություններին: Յուլյան նշում է, որ իր երեխաները ոչ մի բանի կարիք չունեն: Իսկ ինչ վերաբերում է երգչուհու  նոր սիրավեպին, նա այս մասին նախընտրում է դեռ  չխոսել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել