Картинки по запросу հայ ռուսականՈւղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը և Հայաստանի «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը նախօրեին համաձայնագիր են ստորագրել՝ ստեղծելու հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ: Այս կառույցի ստեղծման շուրջ քննարկումները սկսվել էին դեռևս հունվար ամսին վարչապետի՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ, երբ հայկական կողմի առաջարկել էր հիմնել հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ, իսկ ռուսական կողմը դրական էր գնահատել այդ առաջարկը:

Ներդրումային հիմնադրամի միջոցով կողմերը մտադիր են մշակել ներդրումային գրավչություն ունեցող ծրագրեր` նպաստելով երկու երկրների միջեւ առևտրատնտեսական եւ ներդրումային համագործակցության խորացմանը եւ Հայաստանի՝ ԵԱՏՄ տարածքում ինտեգրմանը: Ստեղծվելիք հիմնադրամը նպաստավոր պայմաններ կստեղծի նաև ՀՀ և ՌԴ տնտեսական գործունեության տարբեր ոլորտներում փոխգործակցության խթանման համար: Բազմաթիվ նախագծեր կիրականացվեն այնպիսի գերակա ճյուղերում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, արդյունաբերական արտադրությունը, տրանսպորտային, լոգիստիկ ենթակառուցվածքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել