«Քարե դարդի» դերասանուհի և Ինստագրամի ամենահայտնի հայուհիներից Ձյունիկը երեկ նշել է իր ծննդյան 20-ամյակը: BlogNews.am-ը ներկա է եղել խնջույքին և ֆիքսել ամենահետաքրքիր պահերը:
«Ծնունդս դեռ կեսգիշերից է սկսել, երբ պատրաստվում էի քնել ծնողները, եղբայրս, քույրս շնորհավորեցին, նվերները տվեցին, իսկ արդեն առավոտվանից շնորհավորանքներ ստացա համալսարանում»:
Ձյունիկին շնորհավորել են նաև երկրպագուները, որոնց շնորհավորանքից անգամ հուզվել էր. «Կային երեխաներ, ովքեր իրենց պատերին դրել էին իմ լուսնկարը, անունս էին գրել: Ես նրանց շնորհավորանքը տեղադրեցի իմ էջում։ Նվերներ էլ եմ ստացել նրանցից»:
Ձյունիկը դեռ երկու շաբաթ առաջ որոշել էի, թե ինչպես և որտեղ է նշելու ծննդյան խնջույքը, իսկ սիրելիի անակնկալի մասին խոսելիս նշեց. «Նա շատ օրիգինալ մարդ է, ամեն ինչ այնպես չի անում, ինչպես բոլորը կանեին: Ես սպասողական վիճակում էի, թե երբ եմ նրանից անակնկալ ստանալու և ես այն ստացել եմ օրվա վերջում, երբ ինձ տուն է ճանապարհել: Շատ հաճելի էր ինձ համար»:
Ինձ համար 20 ամյակը կարծես արդեն հասուն տարիք է, որ հասկանում ես՝ այլևս 18 չես: Հասկանում ես, որ երեխա չես և մի քիչ ավելի մեծ ես զգում: Չնայած ես էությամբ թեթև մարդ եմ և կարծում եմ՝ մինչև երեսուն տարեկան այդպես թեթև եմ մնալու»:
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի