ԱՄՆ-ի իշխանությունները գաղտնազերծել են 1945-1962 թվականներին անցկացված միջուկային փորձարկումների մասին պատմող 750 ֆիլմ, հաղորդում է Business Insider-ը: Գաղտնազերծված տեսաձայնագրությունների մի մասը հրապարկվել է YouTube-ում:

Նախագծի նախաձեռնողը ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությանը կից Լիվերմոլի ազգային լաբորատորիայի աշխատակիցներն են՝ ֆիզիկոս Գրեգ Սփրինգսի գլխավորությամբ: Նրան վերականգնել են մթնոլորտային միջուկային փորձարկումների որոշ ժապավեններ:

Ինչպես նշում է պարբերականը, 55 տարվա ընթացքում Միացյալ Նահանգները 210 միջուկային փորձարկում է իրականացրել, որոնց մասին տվյալները պահպանվել են տասնյակ հազարավոր հոլովակներում: Փորձագետներից հինգ տարի է պահանջվել, որպեսզի այդ նյութերը հավաքեն լաբորատորիայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել