«Պետական կառավարման համակարգում թեև ավելի քիչ թվով, բայց դեռևս շարունակում են թանկ գնով ավիատոմսերի գնումները։ Օրինակ, Սահմանադրական դատարանը մարտի 12-ի համար Երևան– Վենետիկ–Երևան 1 տոմսի համար վճարել 315.000 դրամ։
 
Սա այն դեպքում, երբ կարելի էր այն ձեռք բերել նաև 180-200 հազար դրամով։ Այսինքն, ավելի քան 100 հազար դրամ չի տնտեսվել։ Տնտեսական զարգացումների և ներդրումների նախարարությանը փետրվարին Երևան-Գդանսկ 1 տոմսի համար վճարել է 662 հազար դրամ այն դեպքում, երբ հնարավոր էր այն գնել եռակի անգամ ցածր գնով 210-230 հազար դրամով։ Ընդ որում, պետական մեկ այլ գերատեսչության՝ գյուղնախարարությունը, ևս նույն օրը նույն չվերթով տոմս է գնել, որի համար վճարել է արդեն կրկնակի անգամ քիչ 331 հազար դրամ, թեև սա էլ իր հերթին է մոտ 100.000 դրամով ավելի թանկ, քան հնարավոր է գնել շուկայական արժեքով։ Սույն գերատեսչություններն այս ավիատոմսերը գնել են պետական համակարգի ավիատոմսերի գնման միակ իրավունքը ունեցող «էկենգ» ընկերության միջոցով»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել