В խմբի վիտամինները չափազանց կարևոր են: Վիտամին B12-ը կարևոր է մակերիկամների լավ գործելու համար, կարգավորում է նյարդային համակարգը և անհրաժեշտ է նյութափոխանակային գործընթացների համար:

Ինչո՞ւ է կարևոր բավականաչափ վիտամին B12 ստանալ: Վիտամին B12-ն անհրաժեշտ է նյարդային բջիջների և էրիթրոցիտների պահպանման և զարգացման համար, օգնում է ՌՆԹ, ԴՆԹ, նեյրոտրանսմիտերներ արտադրել:

В խմբի մյուս վիտամիններն անհրաժեշտ են В12 վիտամինի ավելի լավ կլանման համար:

Դրանք օգնում են նվազեցնել սթրեսը, նախադաշտանային համախտանիշի և դաշտանադադարի ախտանիշերը:

 

B12 վիտամինի պակասի նշանները՝

  • Անեմիա
  • Մկանային թուլություն
  • Հոգնածություն
  • Գլխապտույտ
  • Հաճախացած սրտխփոց
  • Անկայուն շնչառություն
  • Խոցեր բերանում
  • Արյունահոսող լնդեր
  • Փորլուծություն
  • Վատ ախորժակ

Ովքե՞ր են ռիսկի գոտում

Վիտամին B12 պարունակվում է գլխավորապես կենդանիների մսի մեջ, ուստի շատ բուսակերներ հակված են վիտամինի պակասի առաջացման: Այդ դեպքում քլորելլայի/սպիրուլինայի փոշին կարող է լավ տարբերակ լինել որպես հավելում՝ վիտամինի պակասը կանխելու համար:

В խմբի վիտամինի պակասի ռիսկի գոտում են տարեց մարդիկ, հղիները և աղիքային խանգարմամբ կամ արյունազեղումներով տառապողները:

Որքա՞ն է պետք

Առողջապահության ազգային ինստիտուտները 14 տարեկանից մեծ յուրաքանչյուր անձի խորհուրդ են տալիս ստանալ օրական 2,4 մկգ: Հղիներին պետք է օգտագործել օրական 2,6 մկգ, իսկ կրծքով կերակրող մայրերին՝ 2,8 մկգ:

50 տարեկանից մեծ մարդիկ պետք է B12 վիտամինով հարուստ մթերքներ ուտեն կամ հավելումներ ընդունեն: Սովորաբար հավելումը պետք է 25-100 մկգ լինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել