Սեյշա Էբիգեյլին ճանաչում են որպես բարի կին՝ միշտ պատրաստ օգնելու: Ուստի, երբ անտուն մեկը գնաց նրա ռեստորան անվճար սնունդ ստանալու, նա այդ մարդուն օգնության ձեռք մեկնեց:

Սեյշան հարցրեց՝ նա ինչու չի աշխատում: Տղամարդը պատասխանեց, որ իրեն ոչ ոք աշխատանքի չի ընդունում, քանի որ ինքը նախկինում մի քանի հանցագործություն է արել: Հիմա նրան ոչ ոք չի հավատում, արդեն հուսահատվել է աշխատանք գտնելու հարցում:

  

Սեյշան նրան առաջարկ արեց, որից նա չէր կարող հրաժարվել: Հետո ինչ եղավ, Սեյշան գրեց իր ֆեյսբուքյան էջում:

«Այդ ժամանակ ռեստորանում անձնակազմը պակասում էր,- պատմում է կինը,- ուստի ես նրան հարցրի՝ արդյոք չի՞ ուզում փորձել: Նա ժպտաց»:

Ամենը, ինչ նա պատասխանեց՝ «Ես ամեն ինչ կանեմ պարզապես սննդի դիմաց»:

«Եվ ահա արդեն մոտ 2 շաբաթ նա աշխատում է օրը 2 ժամ: Նա օգնում է դուրս տանել աղբը, լվանում է սպասքը և այլն»:

«Իսկ երբ ես վճարեցի, գուշակեք՝ նա ինչ արեց: Նա սնունդ գնեց իմ ռեստորանում: Այդպես նա որոշեց վճարել»:

Տղամարդու անունը Մարկուս է, նա դեռ ոչ մի անգամ աշխատանքը բաց չի թողել, չի ուշացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել