Պեկին-Մելբուրն չվերթի ուղևորուհին դեմքի, ձեռքերի ու պարանոցի բազմաթիվ այրվածքներ է ստացել անլար ականջակալների մարտկոցի պայթյունի հետևանքով։

Պայթյունը տեղի է ունեցել թռիչքի 3-րդ ժամին։ Տուժողի խոսքով՝ նա քնած է եղել, երբ պայթյուն է եղել։

Ինչպես պարզվել է, պայթյունի պատճառը եղել է տաքացումը։

Բոլորին խորհուրդ է տրվում զերծ մնալ ինքնաթիռում անլար ականջակալներ օգտագործելուց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել