Картинки по запросу սամվել բաբայանԿարծում ենք՝ արդեն ժամանակն է, որ պարզ դառնան այն հանգամանքները, որոնք ջրի երես կհանեն, թե իրականում Սամվել Բաբայանին ով բերեց Հայաստան։ Ավելի ճիշտ՝ ի՞նչ հանգամանքներում նա եկավ Հայաստան, ի՞նչ պայմաններում սկսեց համակարգել քաղաքական հավակնություններ ունեցող նորաստեղծ ուժին ու ի՞նչ նպատակներ է նա հետապնդում։ Սա ասում ենք նրա համար, որովհետև վերջինս իր հարցազրույցում բառացիորեն հայտարարել է հետևյալը՝ եթե իշխանությունները հետևություն չանեն, կարող է շատ արյուն թափվել։ Թե ինչ նկատի ունի արյուն թափվել ասելով, Սամվել Բաբայանը միայն ինքը գիտի, սակայն լավ ծանոթ լինելով այս մարդու հոգեկերտվածքին՝ վստահաբար կարող ենք ասել, որ արյուն թափելը նրանից հեռու չէ։ Եվ ուրեմն՝ իշխանությունները, եթե, իհարկե, չեն ուզում ընտրությունների շեմին իրենք իրենց գլխին օյին բերել, պետք է ուշադիր լինեն մեկ հանգամանքի։ Նախորդ տարվա հուլիսյան դեպքերը դրան հաջորդող իրադրությունն ու կուլմինացիան պետք է որ իշխանությունների համար դաս եղած լինեն։ Մեծ հաշվով՝ նրանք այլընտրանք չունեն, քանի որ ևս մեկ ցնցում երկրի ներսում, ու հետևանքները կարող են դառնալ անվերահսկելի։ Սամվել Բաբայանը դեռ իր պաշտոնավարման տարիներին աչքի էր ընկնում բավականին ոչ ստանդարտ վարքագծով, երկար տարիներ Հայաստանից բացակայելու վերաբերյալ արդեն լեգենդներ էին պտտվում, սակայն Բաբայանը ժամանեց ապրիլյան քառօրյաից հետո, սկզբից գնաց ԼՂՀ, որտեղ անմիջապես հայտնվեց սկանդալի կենտրոնում, երբ ծեծի ենթարկվեց նրա քարոզարշավն ապահովող պատգամավոր Հայկ Խանումյանը։ Դրանից հետո արդեն վերջինս վերադարձավ Երևան և այժմ համակարգում է ՕՐՕ դաշինքի քաղաքական ծրագիրը։ Ճիշտ է, ոչ բացահայտ, սակայն այս պահին դա այդքան էլ էական չէ։ Իսկ արկածախնդրության սիրահարներին մնում է ևս մեկ անգամ խորհուրդ տալ հեռու մնալ երկրում իրավիճակ սրելուց։ Հետևանքների մասին պետք է մտածել, որովհետև դրանք կարող են լինել չափազանց դառը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել