Operativ.am-ը գրում է․

Ռեփեր Քանյե Ուեսթի ընտանիքում ողբերգություն է տեղի ունեցել: Նրա զարմիկ Ռիկիի մեկուկես տարեկան որդին մահացել է: Էյվերին մահացել է քնած ժամանակ: Մահվան պատճառը, ըստ նախնական տեղեկությունների՝ մանկական մահի հանկարծակի սինդրոմն է, որի դեպքում դիահերձումը թույլ չի տալիս բացահայտել մահվան պատճառը: Այս մասին գրում է «Grazia»-ն:

Տեղի ունեցածի մասին տեղեկացրել է Instagram-ի իր էջում Ռիկին. «Այսօր իմ կյանքի ամենավատ օրն է: Ես իմ փոքրիկ տղային կորցրի և հրեշտակ ստացա: Հանգստացիր դրախտում: Ես քեզ սիրում եմ, տղաս»,- գրել է նա:

Ռիկին, ինչպես և իր ողջ ընտանիքը, այդ թվում՝ Քանյե Ուեսթը, այժմ սգի մեջ են: 2004թ-ից Ռիկին աշխատում է Քանյեին պատկանող ձայնագրման ստուդիայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել