Սահուն արտահանման նախադրյալները

Ցանկացած տնտեսության համար առաջնային գործընթացներից մեկը տեղական արտադրանքի զարգացման խթանումն ու արտահանման ծավալների ավելացումն է: Հայաստանը շարունակում է բարելավել իր տնտեսական հարաբերությունները Իրանի հետ: Արտահանման ծավալները ավելացնելու նպատակով ստեղծվել է բանակցային խումբ, որը պետք է կարգավորի առկա խնդիրները:

Գործնական քայլերից կարելի է առանձնացնել «Հալալ» ընկերության գրասենյակի բացումը, որտեղ Հայաստանում գործող տնտեսավարողները կարող են անցնել սերտիֆիկացում և իրենց ապրանքները արտահանել իրանական շուկա: Դրանից զատ՝ աշխատանքներ են տարվում Իրանի հետ սահմանագծին ազատ տնտեսական գոտու ձևավորման ուղղությամբ, որը հնարավորություն կտա ներգրավել զգալի ներդրումներ և ստեղծել շուրջ 2,5 հազար աշխատատեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել