Похожее изображениеՆերդրումային ծրագրի իրականացումը հաճախ իրենից ենթադրում է երկարաժամկետ մշտադիտարկում: Փորձենք ներկայացնել մի քանի ընկերություն, որտեղ ներդրումները կատարվել են ընդամենը մի քանի տարի առաջ: «Ջերմուկ գրուպ» ընկերության գործարանում կատարվել է մոտ 5 մլրդ դրամի ներդրում, որից միայն 3,4 մլրդ դրամն ուղղվել է ժամանակակից սարքավորումների ձեռքբերմանը:

Ընկերությունը ներկայումս ունի 370 աշխատակից:
Ներդրումային նոր հոսքերի շնորհիվ աշխատատեղերի քանակը կավելանա 15 տոկոսով: Եղեգնաձորի պահածոների գործարանը սկսել է գործել 2015 թվականի հունիսից և ներկայումս ունի 240 աշխատատեղ Եղեգնաձորի մեկ այլ՝ «Գոլդեն Գոուդ» պանրի գործարանում, որը հիմադրվել է 2009 թվականից, մինչ այժմ իրականացվել է շուրջ 200 մլն դրամի ներդրում: Գործարանի նախորդ տարվա արտադրական ծավալները հասել են 110-120 տոննայի, ինչը հիմնադրման տարվա համեմատ 15 անգամ ավելի է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել