«Նախընտրական այս թոհուբոհում, երբ ՀՀԿ վարկանիշային թեկնածուների ներկայացուցիչները պետական գերատեսչությունների աշխատակիցներից պահանջում էին ներկայացնել առնվազն 10 հոգանոց ցուցակներ, որտեղ ընդգրկված քաղաքացիները պետք է ընտրեն ՀՀԿ-ին, հիմա եկել է ստուգումների փուլը։ ՀՀԿ-ի օգտին քվեարկելու հավաստիությունը ստուգելու համար ՀՀԿ ենթաշտաբերից զանգահարել են ցուցակում ընդգրկված անձանց, և արդյունքում շատ տխուր պատկեր Է բացահայտվել։ «Հարցման» ենթարկված քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունն ուղղակի ասել է, որ ՀՀԿ օգտին չի քվեարկելու, դեռ ավելին՝ ոմանք ՀՀԿ հասցեին ամենավերջին խոսքերն են հնչեցրել։ Արդյունքում, այդ ցուցակների «պատասխանատուները» հայտնվել են անհարմար վիճակում և կշտամբանքների արժանացել»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել