Похожее изображениеՊաշտոնական տվյալներից տեղեկանում ենք, որ 2016թ. հունվար-դեկտեմբերին Հայաստան է ժամանել 1 259 657 զբոսաշրջիկ։ 2015թ-ի նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 5.7%-ով: Նախորդ տարվա ընթացքում ամենից շատ՝ 17%-ով, աճել է հանգստի և ժամանցի նպատակով Հայաստան այցելածների թիվը, որոնց մասնաբաժինը զբոսաշրջիկների ընդհանուր թվի մեջ կազմել է 49.8%։ Զբոսաշրջիկների 31.9%-ը Հայաստան է ժամանել գործնական նպատակներով։

2016թ. հունվար-դեկտեմբերին ՀՀ այցելած զբոսաշրջիկների 25.7%-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, 25.8%-ը` ԵՄ երկրներին և 48.5%-ը` այլ երկրներին: Ամենից շատ՝ 79.7%-ով, աճել է Իրանից ժամանած զբոսաշրջիկների թիվը. իրանցիները կազմել են զբոսաշրջիկների ընդհանուր թվի 17%-ը։ Իսկ ամենից շատ զբոսաշրջիկներ շարունակում են ՀՀ այցելել ՌԴ-ից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել