Картинки по запросу mark rutteՀոլանդիայի վարչապետ Մարկ Ռյութեն մերժել է ներողություն խնդրել Թուրքիայից այդ երկրի երկու նախարարներին Ռոտերմադում ելույթ ունենալու արգելանքի համար։ Հիշեցնեմ, որ Թուրքիայի արտգործնախարարին և ընտանիքի և սոցիալական հարցերով նախարարին Հոլանդիայի կառավարությունն արգելել էր մուտք գործել երկրի տարածք և հանդիպել տեղի թուրքերի հետ։ Այդ հանգամանքից վրդովված Թուրքիայի վարչապետ Բ.Յըլդըրըմը հայտարարել էր, որ Թուրքիան պահանջում է հոլանդացիներից ներողություն խնդրել։ Սակայն Նիդերլանդների վարչապետը վերջակետ դրեց այդ քննարկումներին. «Ես պատրաստ եմ նպաստել դեէսկալացիային,բայց ներողություն չեմ խնդրի»,- ասել է Ռյութեն WNL հեռուստաընկերության եթերում։ Ռյութեի տեսակետը պաշտպանել է նաև երկրի արտգործնախարար Բերտ Կունդերսը. «Բացառում եմ, որ մենք ներողություն կխնդրենք»,- մեջբերում է Կունդերսին Nu.nl կայքը։
Իսկ Թուրքիայի բռնապետը շարունակում է վիրավորել և սպառնալ հոլանդացիներին։ Իր վերջին ելույթում Էրդողանը Նիդերլանդներն անվանել է «բանանային հանրապետություն"։ Էրդողանի նման ֆաշիստին միայն մնում է վիրավորանքներով սրբագրել սեփական ձախողումները և պարտությունները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել