Картинки по запросу մսի շուկաՁմռան ամիսներն անցյալում են, իսկ դա նշանակում է, որ պետք է ուշադրության կենտրոնում պահել շոգ եղանակային պայմաններում բարձր ռիսկայնություն ունեցող սննդամթերքը: Այդպիսի մթերքներից մեկը միսն է:

Ներկայումս մսի իրացման շղթայում կենդանուց մինչև սպառող անվտանգությունն ապահովելու նպատակով իրականացվում են սպանդանոցային մորթին անցման առաջին քայլերը: Դրանից զատ՝ խիստ պահանջ է դրվել անասնաբուժասանիտարական փորձաքննությունների որակի նկատմամբ:

Շատ կարևոր է ուշադրության կենտրոնում պահել նաև փորձաքննություն իրականացնող ընկերություններին: Սպասվում է, որ առաջիկայում մսի փոխադրամիջոցների համար անհրաժեշտ կլինի ներկայացնել սանիտարական գրքույկներ: Հետևողական վերահսկողության շնորհիվ հնարավոր կլինի խուսափել տհաճ միջադեպերից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել