«Ոստիկանությունը հրաժարվել Է քրեական գործ հարուցել Արագածոտնի մարզի Փարպի գյուղում կոալիցիոն գործընկերների՝ ՀՀԿ և ՀՅԴ թեկնածուների կողմնակիցների ծեծկռտուքի կապակցությամբ։ Հիշեցնենք՝ փետրվարի 26-ին ՀՀԿ ռեյտինգայքա թեկնածուներից Բազմասեր Առաքելյանն իր կողմնակիցների հետ ծեծի Էր ենթարկել ՀՅԴ-ական համագյուղացուն այն բանի համար, որ վերջինս հայտարարել Էր ընտրություններում դաշնակցության օգտին աշխատելու մասին։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քրեական գործ չի հարուցվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 4 կետի համաձայն՝ բացակայում Է դիմողի բողոքը։ Հատկանշական Է նաև այն հանգամանքը, որ ՀՅԴ-ականները, լինելով տուժող կողմ, այլևս չեն ցանկանում խոսել միջադեպի մասին. «Ժողովուրդ»–ի հետ զրույցում նրանք հրաժարվել են մեկնաբանել ոստիկանության որոշումը»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել