Armenress-ը գրում է.
 ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Գորիսում բնակիչների հետ հանդիպմանն քաղաքացիներից մեկի հարցին ի պատասխան անդրադարձել է Սուրիկ Խաչատրյանին՝ կրկին Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակվելու հնարավորությանը: «Այսօրվա թիմն աշխատելու է այնքան ժամանակ, որքանով էֆեկտիվ է:
Այս պահին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի աշխատանքից գոհ ենք և որևէ խնդիր չենք տեսնում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՀ վարչապետը: Սյունիքի մարզպետի պաշտոնից Սուրիկ Խաչատրյանն ազատվել է 2016 թվականի հոկտեմբերի հինգին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել