«Քաղաքական կուլիսներում տարբեր տեսակետներ են շրջանառվում, թե այս խորհրդարանական ընտրություններին իշխանությունը ծախսելու է ավելի քան 100 մլն դոլար։ Այդ գումարի գերակշիռ մասը բնականաբար ստվերային շրջանառություն է լինելու։

Խոսքն ինչպես խոստացվող 10-50 հազար դրամ կաշառքի, այդպես էլ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների, գովազդային հոլովակների, հեռուստաեթերի, պաստառների, բուկլետների ծախսերի մասին է։ Հատկապես ռեյտինգային ընտրակարգով առաջադրված հիմնական թեկնածուները պատրաստվում են աստղաբաշխական գումարներ ծախսել։ Եվ ինչպես նախորդ ընտրություններին Հեղինե Բիշարյանն էր ասում Սամվել Ալեքսանյանի մասին, երկրի հարուստ օլիգարխները բացել են իրենց փողի տոպրակները։ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Թադևոսյանը չհամաձայնեց այս տեղեկության հետ հայտարարելով, թե դա բանահյուսության ժանրից է։ «Ամեն ինչ են խոսում, հանիրավի, երբեմն սուտ, բայց միտումնավոր տարբեր բաներ են խոսում։ Բայց եթե կան փաստեր, ուղարկեք իրավապահ մարմիններին»,– ասաց նա»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել