Սա Պաուլա Շուլցն է, ով ընկերների հետ հանգստանում էր ռեստորանում: Մի քանի բաժակ խմելով՝ այս պատմության հերոսուհին հասկացավ, որ արդեն ավելի լավ է՝ ղեկին չնստեր: Ուստի իր ատոմեքենան թողեց ռեստորանի կայանատեղիում, տաքսիով տուն գնաց:

Հաջորդ առավոտյան, գնալով ռեստորանի կայանատեղի, կինն իր մեքենան գտավ լրիվ լավ վիճակում: Դիմապակու վրա նրան թղթի կտոր էր սպասում: Ի զարմանս կնոջ՝ դա ո՛չ տուգանք էր, ո՛չ էլ չար բովանդակությամբ գրություն:

Դա շնորհակալություն էր ռեստորանի ղեկավարության կողմից:

«Թանկագին այցելու, շնորհակալ ենք Ձեզ, որ ավտոմեքենան թողել եք մեր կանայատեղիում: Մենք շատ շնորհակալ ենք, որ Դուք ղեկին չեք նստում ոչ սթափ վիճակում: Ի նշան հարգանքի այդպիսի պատասխանատու վարքի համար՝ մենք Ձեզ համեղագույն հավի թևիկների 1-ֆունտանոց բաժնի վաուչեր ենք նվիրում: Գնահատեք կյանքը, Ձեզ լավ հանգստյան օրեր:
Ջեյ Մաքլին»:

Պաուլան հուզվել էր այդ նամակից և իր պատմությամբ կիսվել իր ֆեյսբուքյան ընկերների հետ:

Գրառումը շատ արագ տարածվել է համացանցում և ավելի քան 20 000 «հավանում» է ունեցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել