Image result for ՉավուշօղլուՄարտի 11-ին Թուրքիայի արտգործնախարար Մ.Չավուշօղլուի ելույթը Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում չեղարկվել է։ Այդ մասին հաղորդում է Reuters-ը։ Ըստ հոլանդական ԶԼՄ-ների՝ ելույթի չեղարկման միջնորդությամբ հանդես է եկել Ռոտերդամի քաղաքապետ Ահմեդ Աբութալեբը՝ պատճառաբանելով, որ հանդիպման համար թուրքերին վարձակալությամբ տարածք տրամադրելու որոշումը չեղարկվել է այդ տարածքի սեփականատիրոջ կողմից։ Չավուշօղլուն նախատեսել էր Ռոտերդամում ելույթ ունենալ երկքաղաքացիություն ունեցող հոլանդաբնակ թուրքերի առաջ և գովազդել Թուրքիայի նախագահ Ռ. Էրդողանի նոր սահմանադրության օգտին, որով Թուրքիան վերածվելու է նախագահական երկրի։
Ավելի վաղ Հոլանդիայի ԱԳ նախարար Բերտ Կունդերսը հայտարարել էր, որ ցանկալի չէ Չավուշօղլուի ելույթը՝ հասկացնելով իր թուրք գործընկերոջը հրաժարվել Ռոտերդամում նախատեսվելիք ելույթից։ Կունդերսին ի պատասխան Չավուշօղլուն աներես և անպատկառ թուրքին բնորոշ պատասխան է տվել. «Ձեզնից ոչ ոք չի կարող արգելել մեզ, մենք, որտեղ ցանկականք, այնտեղ էլ կգնանք»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։ Մեզ համար զարմանալի չէ Չավուշօղլուի պատասխանը, քանի որ հայ ժողովուրդը շատ լավ գիտի, թե ինչպես կարող է անկոչ թուրքը սեփականաշնորհել ուրիշի եղածը։ Հոլանդացիների պարագայում Չավուշօղլուի համար Ռոտերդամը Ալթայի աուլներից մեկն է։ Ինչ ցանկանա, կանի։ Սակայն հոլանդացիները դեռ շատ հանգիստ են այս ամենին վերաբերում և դեռ դիվանագիտորեն են փորձում թուրքերին հասկացնել, որ հեռու մնան իրենցից։
Հիշեցնեմ, որ մարտի սկզբին Գերմանիայի կառավարությունն արգելեց Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղին, Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչիին և Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեվլյութ Չավուշօղլուին նույն նպատակով ելույթ ունենալ գերմանաբնակ թուրքերի առջև։ Դրան ի պատասխան՝ Էրդողանը և Չավուշօղլուն Գերմանիայի իշխանություններին մեղադրեցին նացիզմի մեջ։
Հ.Գ. Գերմանիայի և Հոլանդիայի նկատմամբ Անկարայի վերաբերմունքը ևս մեկ անգամ ապացուցում է այդ երկրների և ընդհանրապես եվրոպացիների սխալ քաղաքկանության մասին թուրքերի հանդեպ։ Ժամանակին թույլ տալով միլիոնավոր թուրքերի ներգաղթել Գերմանիա և Հոլանդիա՝ այդ երկրների իշխանությունները չէին էլ պատկերացնում, որ Անկարան դրանցից կձևավորի իր «հինգերորդ շարասյունները», որոնց անհրաժեշտության դեպքում կօգտագործի նույն այդ երկրների դեմ և թքած կունենա այդ երկրների իշխանությունների արգելքների և սահմանափակումների վրա, ինչպես դա անում է այժմ։ Համոզված եմ, որ անհրաժեշտության դեպքում Անկարան թուրք վերաբնակներին օգտագործելու է Ֆրանսիայի, Ավստրիայի, Շվեդիայի իշխանությունների դեմ, որտեղ թուրքերը ևս մեծ թիվ են կազմում ազգաբնակչության մեջ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել