Սիառան, ով անցած տարի ամռանը դարձել է Ռասել Ուիլսոնի կինը, շուտով երեխա է ունենալու: Երգչուհին, որը գտնվում է հղիության 7-րդ ամսում, համաձայնվել է երկու տարեկան որդու հետ մասնակցել Harper’s Bazaar ամսագրի նկարահանումներին: 31-ամյա աստղը բավականին համարձակ կերպարներով է հանդես եկել և պատմել է իր հետ տեղի ունեցած փոփոխությունների մասին: «Ուղղակի հիացած եմ իմ ներկայիս կյանքից: Տեսնում եմ՝ ինչպես է իմ տղան վազվզում, շուտով նրան կմիանա ևս մեկ երեխա: Մեր ձեռքերը մշտական շարժման մեջ կլինեն»,- ասել է նա: Երգչուհին չի սիրում հիշել որդու հոր՝ ռեփեր Ֆյուչերի հետ սիրավեպի մասին, քանի որ վաղուց առաջ շարժվելու որոշում է կայացրել: Նա այժմ զբաղված է ոչ միայն որդու դաստիարակությամբ և պատրաստվում է նոր երեխայի լույս աշխարհ գալուն, այլ նաև ակտիվ ստեղծագործական աշխատանք է վարում: Շուտով կթողարկվի երգչուհու 7-րդ ստուդիային ալբոմը:

Сиара
Сиара с сыном Фьючером
Сиара
Сиара с сыном Фьючером
Сиара
Сиара
Сиара
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել