«ՀՀ կառավարության առաջիկա նիստում սահմանվելու է «պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման ոլորտները և ժամանակացույցը»: Ըստ այդ փաստաթղթի՝ սահմանվում է, որ արդեն այս տարվա մայիսի 1-ից սկսած պետական գնումներով ձեռք բերվող միսը պետք է մորթվի սպանդանոցներում: Մսամթերքի տեղական արտադրողների՝ իրենց արտադրության մեջ օգտագործվող միսը այս տարվա նոյեմբերի 1-ից պետք է լինի սպանդանոցներում մորթված:
 
Նույն ժամկետից սկսած, միայն սպանդանոցում մորթված միսը կարող է արտահանվել Հայաստանից:  2018 թվականի մարտի մեկից Երևանում վաճառվող միսը պետք է լինի սպանդանոցային, իսկ ապրիլի 1-ից` սննդի օբյեկտներում օգտագործող միսը: Հայաստանի մարզերի վրա այս նույն պահանջները կտարածվեն 2018 թվականի համապատասխանաբար հունիս և հուլիս ամիսներից սկսած»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել