Картинки по запросу monica bellucci1. Օգտագործել աստիճաններ՝ վերելակի փոխարեն Բարձրանալով աստիճաններով, մարդը մեկ րոպեում այրում է 11 կալորիա: Նույնքան կալորիա է ծախսվում վազելիս:

2. Օգնել ստամոքսին Հաց ուտելուց հետո մեկ բաժակ անանուխի թեյը նպաստում է նյութափոխանակությանն ու կանխում է փորի բքնումը:

3. Չմոռանալ ոտքերի մասին Որպեսզի ոտնաթաթերը փափուկ ու հարթ լինեն, մի՛ ալարիր խնամել դրանք ոտքերի համար նախատեսված քսուքներով:

4. Մարզվել Որպեսզի որովայնը հարթ լինի, մի մոռացիր հատուկ վարժության մասին. պառկիր հատակին, ծալիր ծնկներդ, ոտնաթաթերը դիր հատակին, ձեռքերը ծալիր գլխի հետևում: Լարելով որովայնի մկանները բարձրացրու և իջեցրու մարմինդ:

5. Ուղղել մազերը Ուղիղ մազերով աղջիկներն ավելի սլացիկ են երևում:

6. Ընտրել գույնը Կրիր միագույն հագուստ, կապ չունի թե ինչ գույնի: Դա տեսողականորեն ձգում է կերպարը:

7. Ուտել չորացրած մրգեր Օրինակ ծիրան, սալոր, թուզ. դրանք հարուստ են վիտամիններով և միկրոէլեմենտներով:

8. Ընտրել շոկոլադ Հաշվի առ, որ օգտակար է միայն մուգ շոկոլադը. դրանում քիչ շոկոլադ և շատ կակաոյի հատիկներ կան: Այն օգնում է հսկել արյան մեջ շաքարի մակարդակն ու զերծ է պահում շատ ուտելուց:

9. Սնվել կանոնավոր Եթե առավոտյան չես նախաճաշել, ճաշի ժամին տնօրենիդ հետ գործնական հանդիպման ես եղել, իսկ ընդմիջմանը արագ-արագ բուտերբրոդ ես կերել, ապա գեղեցիկ մնալու ուժ օրգանիզմումդ չի մնա:

10. Ընկերանալ սպորտի հետ Հիշիր` կարևոր է որակը, այլ ոչ պարապմունքների քանակը: Անգամ 10 րոպեանոց կարճ մարզումները կօգնեն բարելավել կառուցվածքդ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել