Earthquake-Switzerland-2016Araratnews.am-ը գրում է.

Շվեյցարիայի Գլարուս շրջանում վերջին տարիների ընթացքում ուժգին երկրաշարժ է գրանցվել. Blick պարբերականի հաղորդմամբ՝ ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան:

Ըստ աղբյուրի՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,6 մագնիտուդ. ցնցումները գրանցվել են մարտի 6-ի լույս մարտի 7-ի գիշերը՝ Լինտալ քաղաքից 6 կմ հեռավորության վրա: Օջախի խորությունը կազմել է 5 կմ: Ստորերկրյա ցնցումները զգացվել են նաև Բերն, Աարգաու, Ցյուրիխ և Գրաուբյունդեն շրջաններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել