ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ու Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի պատշգամբային ռոմանտիկ լուսանկարները երեկ մեծ աշխուժություն առաջացրեցին: Տիկին Հրանուշի կանացի կերպարն ու Ամիրյանի՝ ջենտլմենական դրսևորումներով լուսանկարները, սակայն միակները չեն, որոնք տիկին նախարարին հասարակությանը ներկայացրեցին բոլորովին այլ, ոչ պաշտոնական շղարշի ներքո: Ասեմ ավելին՝ տիկին Հակոբյանը շռայլ է այս հարցում: Նա պարբերաբար լուսանկարչական խցիկների առաջ հայտնվում է այնպիսի ոչ ստանդարտ իրավիճակներում, որ այդ լուսանկարները վայրկենական հեղեղում են հայկական տաղտուկ համացանցը.

        

Իսկ սա արդեն 2015թ․ հուլիսին արված լուսանկարներ են. ռոմանտիկ ու ինքնամոռաց այս լուսանկարները համացանցում մոտավորապես այս բովանդակությամբ տարածվեցին: Իսկապես ռոմանտիկ է.

   

Սրանք էլ 2013թ. ֆոտոներ են. Արմավիրի զորավարժարանում արված այս լուսանկարներում տեսնում ենք մեր պաշտոնյաներից շատերին՝ զինվորական համազգեստով: Ինչպես պնդում են ականատեսները, Հրանուշ Հակոբյանը հրաշալի կերպով խոցել է թիրախը, իսկ հետո իր հաջողության գաղտնիքով կիսվել է գործընկերների հետ՝ «Կրակելիս պատկերացրի, որ Ալիևի վրա եմ կրակում»։

Իսկ ահա սրանք անցած ամռանը Երևանի մետրոյում արված լուսանկարներ են: Տիկին նախարարը հագնված է ոչ պաշտոնական, ձեռքին ինչ-որ անհասկանալի թղթե տոպրակ է, դե իսկ վարսերն էլ, տիկին Հակոբյանի համար, ոչ ստանդարտ հարդարված: Կիրակի օրով արված այս լուսանկարները տիկին նախարարին իսկապես բլորովին այլ դիտակետից ներկայացրին.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել