«ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը և ամերիկյան ռազմածովային ուժերի քննչական վարչությունը հետաքննում են համացանցում հրապարակված կին զինծառայողների մերկ լուսանկարների մասին հաղորդագրությունը»,- տեղեկացնում է Marine Corps Times:

Facebook-ի Marines United անունով էջում հրապարակվել են ծառայության ժամանակ արված կին զինծառայողների լուսանկարներ: Էջը սոցցանցում ունի շուրջ 30 հազար հետևորդ, որոնց թվում են գործող ծովային հետևակներ, ռազմածովային ուժերի աշխատակիցներ: Ներկայումս լուսանկարներն այդ էջից արդեն ջնջվել են:

ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի հրամանատար գեներալ Ռոբերտ Նելլերը հրաժարվել է մեկնաբանել հետաքննության ընթացքը, սակայն դատապարտել է հպատակների գործողությունները:

Ծովային հետևակի կորպուսի մեկ այլ ներկայացուցիչ հայտնել է, որ առնվազն մեկ աշխատակից ազատվել է աշխատանքից լուսանկարների հղումը տարածելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել