Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, 2016 թվականի հունվարին Հայաստանում արտադրվել է 10501 կարատ ադամանդ՝ նախորդ տարվա նույն ամսվա 4317-ի դիմաց։ Այսպիսով՝ ադամանդի արտադրության բնեղեն ծավալը գրեթե կրկնապատկվել է:

2.1 անգամ էլ ավելացել է ոսկերչական արտադրանքի ծավալը։ Այսպիսով՝ 2016-ի հունվարին թողարկվել է 49.9 կգ ոսկերչական արտադրանք, ինչը գրեթե երկու անգամ ավել է նախորդ տարվա նույն ցուցանիշից (2015-ի հունվարին արտադրվել էր 23.4 կգ)։

No automatic alt text available.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել