Картинки по запросу նովրուզՆովրուզի տոնակատարության շրջանակներում այս տարվա մարտ ամսին սպասվում է իրանցիների մեծ հոսք դեպի Հայաստան: Սպասվող ուղևորների և ավտոմեքենաների մեծ հոսքերի որակյալ սպասարկումն ապահովելու նպատակով տարվում են համապատասխան աշխատանքներ:

Օրերս տեղի է ունեցել երկու կողմերի միջև 2016 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրած փոխըմբռնման հուշագրի 5-րդ կետի կատարումը: Հիշեցնենք, որ փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է Մեղրիի և Նորդուզի սահմանային մաքսային կետերի միջև իրական ժամանակում տեղեկատվության փոխանակում կազմակերպել:

Դրանից զատ՝ օրակարգում է նաև Հայաստան մուտք գործող տրանսպորտային միջոցներից գանձվող վճարների և Իրան ուղևորվող մարդատար մեքենաների վճարներին վերաբերող հարցերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել