Գիտնականները բացատրել են՝ ինչու է հունական ընկույզը մեծացնում տղամարդու՝ հայր դառնալու հնարավորությունները: Պարզվում է՝ այն պարունակում է նյութեր, որոնք բարձրացնում են սերմնահեղուկի որակը, հայտնում է health info-ն:

Հունական ընկույզը 3 տեսակի ընկուզեղենից մեկն է, որոնք զգալի չափով բաղկացած են պոլիչհագեցած ճարպային թթուներից: Սա նշանակում է, որ այն սերմնահեղուկի բջիջները հարստացնելու յուրահատուկ հատկություն ունի: Ուսումնասիրության ընթացքում Դելավերի համալսարանի գիտնականները մկներին 9-11 շաբաթով բաժանել են երկու խմբի՝ կախված սնվելու տիպից: Միաժամանակ, առաջին խմբում առողջ արուներ են եղել, երկրորդում՝ անպտղության գենետիկ նախատրամադրվածություն ունեցող:

Գիտնականներն արձանագրել են սերմնահեղուկի շարժունակության և մորֆոլոգիայի ցուցանիշների զգալի բարելավում մկների դեպքում, որոնց օրական կալորիաների 20%-ը կազմել է հունական ընկույզը, ինչը մարդու համար նույնական է օրական 71 գրամի: Գենետիկորեն անպտուղ մկների շրջանում արձանագարվել է սերմնահեղուկի մորֆոլոգիայի ցուցանիշերի բարելավում:

Գիտնականները նշում են, որ հունական ընկույզի այս օգտակարությունը հաստատելու համար կարող են նոր հետազոտություններ անհրաժեշտ լինել, բայց արդեն ստացված եզրակացությունները թույլ են տալիս ենթադրել, որ այս ընկույզը շատ օգտակար է տղամարդու վերարտադրողական համակարգի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել