Դեմքի մաշկի վրա առաջացող սև կետերը բավական տհաճ են յուրաքանչյուր կնոջ համար։

Ներկայացնում են քտնային պայմաններում սև կետերից ազատվելու բավական արդյունավետ միջոց, որի համար ձեզ անհրաժեշտ է ձվի սպիտակուց, խոհանոցային թուղթ և խոզանակ։

Այս միջոցով դեմքը մաքրելու համար նախ անհրաժեշտ է լավ լվանալ դեմքը, որը հնարավորություն կտա բացել մաշկի ծակոտիները և առավել արդյունավետ մաքրել այն։

Այսպես,

  • Ձվի սպիտակուցը լավ հարել,
  • Խոզանակով սպիտակուցը քսել մաշկին,
  • Մաշկի վրա դնել թուղթը,
  • Ձվի սպիտակուցի ևս մեկ շերտ քսել արդեն դեմքին փակցրած թղթի վրա,
  • Թողնել, որպեսզի լավ չորանա։
  • Այնուհետ արդեն չոր թուղթը հակառակ ուղղությամբ միանգամից հեռացնել։
  • Մաշկը սկզբում լվանալ տաք ջրով, այնուհետև սառը ջրով, որը կնեղացնի մաշկի ծակոտիները։
  • Քսել սնուցող քսուկ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել