Картинки по запросу գյումրիՎարչապետ Կարեն Կարապետյանի մոտ երեկ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքի վերաբերյալ հարցեր: Ենթադրվում է, որ այս կենտրոնն իր գործունեությամբ նոր շունչ ու թարմություն է հաղորդելու քաղաքին, վերականգնելու է նախկին շուքն ու Գյումրվա կոլորիտը: Հատկանշական է, որ ծրագիրը գտնվում է ինչպես հանրության, այնպես էլ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:

Այսպես՝ վարչապետին զեկուցվել է ծրագրով նախատեսվող ենթակառուցվածքների զարգացման նախագծի մշակման և շինարարական աշխատանքների ժամկետների վերաբերյալ: Այս համատեքստում քննարկվել են տեխնիկական և կազմակերպչական մի շարք հարցեր:

Կարեն Կարապետյանը պատասխանատուներին հանձնարարել է շարունակել ակտիվ աշխատանքը հիմնադրամում ներդրումների ներգրավման շուրջ, սեղմ ժամկետում ավարտին հասցնել և ներկայացնել ենթակառուցվածքների զարգացման նախագիծը:

Ժամանակը քիչ է, խնդիրները՝ շատ: Կառավարությունը նաև շտապելու, ժամանակի խնդիր ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել