Այս պատմության հերոսուհին՝ Էլիզա Քյորբին՝ Սիդնեյից, 27 տարեկան է: 2016 թ. հունվարին նա աղջիկ է ունեցել, որին Չառլի են անվանել: Սակայն ծննդաբերությունից ընդամենը մեկուկես ամիս անց Էլիզային և նրա ամուսնուն՝ Բենին, ցնցող լուր է սպասել…

Պարզվում է՝ Էլիզան նորից է հղիացել:

Ընդ որում՝ այս անգամ նրան և ամուսնուն կրկնակի անակնկալ է սպասել՝ նրանք երկվորյակ են ունեցել:

«Անկեղծ ասած՝ ես նույնիսկ չեմ մտածել հակաբեղմնավորման մասին: Իմ բոլոր հարազատներն ու ծանոթներն ինձ վստահեցնում էին, որ կրծքով կերակրելու ժամանակ հղիանալ հնարավոր չէ: Բայց, ինչպես պարզվեց, այդ ամենն անիմաստ է»,- նշում է Էլիզան:

Դեկտեմբերին լույս աշխարհ են եկել զուգի երկու տղաները: Հիմա երեխաների հետ յուրաքանչյուր զբոսանք զույգի համար իսկական իրադարձություն է դառնում:

Բայց նրանք չեն վհատվում և ամեն օր ուրախանում են:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել