Երբ բրիտանուհի Դորոթի Հաուն նշում էր իր 100 ամյակը, հայտարարել է, որ իր երկարակեցության համար պարտական է վիսկիի ամենօրյա չափաբաժնին:

Բնականաբար, այդ պահին նրա ձեռքին կար սառույցով սիրելի ըմպելիքի մեկ գավաթ:

 

Բժիշկները հաստատում են, որ իսկապես ամեն օր 40-50 մլ վիսկի խմելը ոչ միայն չի վնասում առողջությունը, այլև դրականորեն է ազդում օրգանիզմի վրա:

Կարևոր է, որ վիսկին որակյալ լինի:

Լավ վիսկի ստանում են չոր գարու, աշորայի կամ եգիպտացորենի ածիկի խմորման միջոցով:

Խմիչքի բաղադրության մեջ փաթեթի վրա չպետք է նշված լինի էթիլային կամ մեթիլ սպիրտ, ոչ մի բուրավետիչ կամ սննդային հավելում:

1. Վիսկին՝ ուղեղի առողջության համար

Չափավոր քանակությամբ վիսկին լավացնում է ուղեղի ճանաչողական գործառույթները, ինչն օգնում է նվազեցնել Ալցգեյմերի հիվանդության առաջացման ռիսկը և թույլ չի տալիս, որ ծերունական թուլամտություն առաջանա:

2. Վիսկին՝ սրտի և հոդերի առողջության համար

Ամեն օր վիսկի խմելով՝ կարելի է 50%-ով նվազեցնել սրտի նոպայի առաջացման ռիսկը: Խմիչքը նաև կարգավորում է արյան մակարդումը, ինչը նվազեցնում է տրոմբոզի հավանականությունը:

3. Վիսկին՝ քաղցկեղի կանխարգելման համար

Վիսկիի մեջ էլագաթթվի բարձր պարունակությունը, որը որպես հակաօքսիդանտ է ազդում՝ չեզոքացնելով ազատ ռադիկալներն օրգանիզմում, 45%-ով նվազեցնում է քաղցկեղի առաջացման ռիսկը:

4. Վիսկին՝ մարսողական համակարգի առողջության համար

Ուտելուց հետո մեկ բաժին վիսկին ուժեղացնում է սննդի մարսումը՝ կանխելով փորափքանքը և աղիքային ցավերը:

5. Վիսկին՝ դիաբետի կանխարգելման համար

Այս խմիչքը կարգավորում է գլյուկոզայի մակարդակն արյան մեջ, ինչը խոչընդոտում է դիաբետի առաջացմանը:

Հիշեցնենք՝ խոսքն օրական 50 մլ վիսկիի մասին է: Ոչ ավել: Հիշիր, ալկոհոլի չարաշահումը վնասում է առողջությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել