_85575866_85575434Araratnews.am-ը գրում է.

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կարող է ձերբակալվել Գերմանիայի Դաշնային Հանրապետության իշխանությունների կողմից, եթե հանկարծ որոշի երկիր այցելել: Այս մասին Բեռլինում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Մարտին Շեֆերը, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Գերմանիայի կառավարությունը հարթակ կտրամադրի՞ Սիրիայի նախագահին հրապարակային ելույթի համար:

«Ասադի ելույթ ունենալու հարցն ավելի շուտ հռետորական բնույթ ունի: Չեմ կարծում, որ նա երկրից հեռանալու որոշում կայացնի: Վստահ եմ, որ նա գիտի` այդ քայլին գնալու դեպքում իրեն սպառնում է ձերբակալում կատարած ռազմական հանցագործությունների համար»,- ասել է Շեֆերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել