Հետևյալ 15 հոգեբանական հնարքները ձեր կյանքն ավելի հեշտ կդարձնեն և կօգնեն ձեզ գլուխ հանել բարդ իրավիճակներից:

1. Երբ մի խումբ մարդիկ ծիծաղում են, նրանք բնազդաբար նայում են այն մարդուն, ով իրենց ավելի հաճելի/մտերիմ է (կամ էլ ցանկանում են այդ մարդու հետ մտերմանալ):

2. Երբ նյարդայնանում եք, ծամոն ծամեք կամ էլ ինչ-որ բան կերեք: Սա կներգործի ձեր ուղեղի վրա, և դուք կհանգստանաք, քանի որ ուղեղը կարծում է, որ ձեզ չի կարող վտանգ սպառնել, քանի որ դուք ուտում եք:

3. Երբ ինչ-որ մեկը զայրանում է ձեզ վրա, իսկ դուք ձեզ հանգիստ եք պահում, սա նրանց ավելի կզայրացնի, սակայն հետո նրանք իրենց մեղավոր կզգան:

4. Երբ դուք ինչ-որ մեկին հարց եք տալիս, և նա կիսատ է պատասխանում, աչքի կոնտակտ հաստատեք նրա հետ և առանց մի բառ ասելու ուշադիր նայեք ուղիղ նրա աչքերի մեջ: Կարծելով, որ իր պատասխանը բավարար չէր, նա կշարունակի խոսքը:

5. Դեմքի էմոցիոնալ արտահայտությունները էմոցիաներ արթնացնելու եղանակ են: Այնպես որ, եթե ցանկանում եք ուրախանալ, մի լավ ժպտացեք:

6. Երբեք մի՛ ասեք կամ  գրեք ‹‹ես կարծում եմ›› կամ ‹‹ինձ թվում է›› արտահայտությունները. սա այսպես թե այնպես ենթադրվում է, իսկ դրանք օգտագործելով՝ տպավորություն է ստեղծվում, որ դուք այդքան էլ վստահ չեք:

7. Հարցազրույցներից առաջ պատկերացրեք, որ հարցազրուցավարները ձեր վաղեմի ընկերներն են, սա ձեզ կօգնի չլարվել, իսկ ջերմ և մտերմիկ մթնոլորտը նրանց էլ ձեր հանդեպ դրական կտրամադրի:

8. Մարդիկ ավելի հակված են ձեր փոքր խնդրանքը կատարելու, եթե ձեզ արդեն իսկ մերժել են մեկ այլ հարցում:

9. Մարդիկ դժվարությամբ են տարբերակում խելացիությունը ինքնավստահությունից: Այսպիսով, եթե նրանց թվում է, որ դուք գիտեք՝ ինչ եք անում, ապա նրանք անմիջապես ձեզ կշրջապատեն:

10. Փորձեք նկատել դիմացինի աչքերի գույնը հենց առաջին հանդիպման ժամանակ: Փոքր-ինչ երկար աչքի կոնտակտը մեծացնում է մարդկանց դուր գալու հավանականությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել