Картинки по запросу 10 вещей которые должны быть у каждого мужчины

Իմաստուն խորհուրդների ծարա՞վ եք: Ցանկանո՞ւմ եք մի քանի դյուրամարս կանոններ իմանալ, որոնցով կառաջնորդվեք Ձեր կյանքում: Այդ դեպքում Դուք ճիշտ հասցեով եք եկել:

  1. Եթե Դուք միշտ հավատում եք, որ սենյակի ամենախելացի տղան եք, Դուք երբեք ոչինչ չեք սովորի:
  2. Թույլ մի՛ տվեք Ձեր ընկերներին անհետանալ Ձեր կյանքից, քանի որ նրանք այդպես էլ կանեն, եթե Դուք թույլ տաք:
  3. Եթե Դուք երջանիկ չեք, դադարեք զբաղվել նրանով, ինչով հիմա եք զբաղվում և մեկ այլ բան արեք: Հենց հիմա:
  4. Ձեր լոգարանը մաքուր պահեք և Ձեր անկողինը՝ հարդարված, եթե ցանկանում եք կիսել այն կնոջ հետ:
  5. Եթե փող աշխատելը Ձեր կյանքի միակ նպատակն է, Դուք երբեք երջանիկ չեք լինի, քանի որ Դուք երբեք բավականաչափ փող չեք ունենա:  
  6. Լավ մարզավիճակում պահեք Ձեր միտքը: Խաչբառեր լուծեք, բանաստեղծություններ անգիր արեք: Մի խոսքով՝ միտքը մարզող վարժություններ կատարեք:
  7. Տղամարդու համար շատ կարևոր է ունենալ վերանորոգման գործիքների արկղ և իմանալ, թե ինչպես օգտվել արկղի մեջ գտնվող պարագաներից:  
  8. Լավ պատմությունը պետք է լավ էլ պատմել: Եթե Դուք հետաքրքիր պատմություններով չեք կարողանում գրավել մարդկանց ուշադրությունը, Դուք սովորելու շատ բան ունեք:
  9. Մի՛ ասեք նրան, որ կզանգեք, եթե իրականում չեք պատրաստվում զանգել նրան: Դա տղամարդուն վայել չէ:
  10. Տխուր է, եթե սա ամենաերկար բանն է, որ կարդացել եք ողջ շաբաթվա ընթացքում: Գոնե ժամանակ առ ժամանակ գիրք կարդացեք զարգանալու և շրջապատում հիմար չերևալու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել