Այսօր Ախալքալաքի Ազատության հրապարակում մի խումբ ջավախքցի ակտիվ երիտասարդների կողմից կազմակերպվեց բողոքի ակցիա. այն կապված էր օրեր առաջ Ախալքալաքի քաղաքային տոնավաճառում վաճառվող կոշիկների հետ, որոնց կոշկատակերին պատկերված էր հայկական թևավոր խաչ:
Երիտասարդները «Ո՛չ սրբապղծությանը» հայերեն, վրացերեն ու ռուսերեն կարգախոսներով դիմեցին պատկան մարմիններին՝ պահանջելով հետաքննել և պարզել, թե որ երկրից են ներմուծվել հիշյալ կոշիկները և այլեւս թույլ չտալ նմանատիպ երեւույթների կրկնությունը:

Image may contain: one or more people, people standing and outdoor

Image may contain: shoes

Image may contain: shoes

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել