«ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը երկար բացակայությունից հետո երեկ Ազգային ժողով Էր եկել և մասնակցում Էր Վերահսկիչ պալատի նախագահի ընտրություններին։ Տևական ժամանակ Աղաբաբյանի աշխատասենյակում Էր նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը, որը պատգամավորի թեկնածու Է առաջադրվել Շիրակի մարզում ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով։ «Պարոն Աշոտ Աղաբաբյանի հետ մենք լավ հարաբերությունների մեջ ենք, մշտապես Էլ իրար հետ կապ ունեցել ենք»,– մեզ հետ զրույցում ասաց Մարտուն Գրիգորյանը։ Ապրիլյան խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ն Աշոտ Աղաբաբյանին չառաջադրեց, վերջինս Էլ մինչ այդ նեղացել Էր իշխանություններից իր բիզնեսի նկատմամբ կիրառած հարկային քաղաքականության պատճառով, քննադատում Էր նրանց և իր դժգոհությունն արտահայտում Էր նիստերին չմասնակցելով։ Արդյո՞ք Մարտուն Գրիգորյանը հիմա Աշոտ Աղաբաբյանին խնդրում Է ընտրությունների ժամանակ օգնել իրեն։ ՉԷ՞ որ նա նախկինում ընտրվել Է Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանն ընդգրկող թիվ 33 մեծամասնական ընտրատարածքից։ «Աշոտ Աղաբաբյանի ընտրատարածքում, թիմում ընդհանուր շատ ընկերներ ունենք, այնպես որ այդտեղ խնդիր չկա»,-չհերքեց Մարտուն Գրիգորյանը»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել