Դիզայնի բնագավառում շատ հաճախ են պատահում նման դեպքեր, որոնք իրոք զարմանք են առաջացնում և տարաբնույթ խոսակցությունների պատճառ դառնում: Քաղաքի տարբերանշանի գաղափարը վերցրել ենք նախկին աշխատանքներից, որոնք հիմնված են եղել մարքեթինգային հետազոտությունների և դիտարկումների վրա: Մտածել, որ Ադերբեջանի տարբերանշանի հայեցակարգից է վերցված այն, չափից ավելի անլուրջ է և մեկնաբանման կարիք չունի: Ուղղակի իրոք տհաճ զուգադիպություն է: Խնդրում ենք՝ Ձեր գրառումներում զգույշ եղեք և էմոցիաներին մի տրվեք:
Ավելի հիմնավոր փաստարկներ բերել չենք կարող, որովհետև նմանություններն իրոք ակնհայտ են: Ենթադրությունները թողնում ենք ձեզ: Մնացածը վստահության հարց է:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել