Ինդոնեզիայի բնակիչներ 82-ամյա Մարթան ու պահեստի աշխատակից 28-ամյա Սոֆիանը ծանոթացել են հեռախոսով, երբ տարեց կինը պատահմամբ սխալ համարով էր զանգահարել: Մի քանի ամիս հեռախոսով շփվելուց հետո Սոֆիանը որոշել է, որ ժամանակն է իրական կյանքում հանդիպելու:
Տղամարդու խոսքերով՝ ինքը շոկի մեջ էր ընկել, երբ երիտասարդ աղջկա փոխարեն տեսել էր իրենից 54 տարով մեծ կնոջը: Չնայած այդ ամենին՝ զույգը այս ամսվա 18-ին ամուսնացավ: Տատիկը չի թաքցնում իր հիացմունքը, քանի որ նրա ամուսինը մահացել էր 10 տարի առաջ, և նա փնտրում էր մեկին, ով հոգ կտանի իր մասին խոր ծերության օրերին:
Հա, ի դեպ, տատիկն ամուսնուց կլորիկ գումար էր ժառանգել: Սա ուղղակի, հենց այնպես․․․
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել