Tert.am-ը գրում է.
 Փետրվարի 27-ին Վարշավայի Անկախության թանգարանում տեղի է ունեցել ՀՀ Նախագահի անձնական լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի՝ «Հուշեր ճանապարհից» խորագրով լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լեհաստանում հավատարմագրված դեսպաններ, այլ դիվանագետներ, ԼՀ պետական և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, հոգևորականներ, Լեհաստանում գործող մի շարք հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ:
 Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հասարակայության հետ կապերի վարչությունից, ցուցահանդեսը, որը նվիրված է Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանին, կազմակերպել է Լեհաստանում ՀՀ՝ Վարշավայի Անկախության թանգարանի հետ համատեղ:
 Բացման խոսքով հանդես է եկել դեսպան Ղազարյանը, ով, մասնավորապես, նշել է, որ Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյա պատմությունը հարուստ մի շարք արժանահիշատակ իրադարձություններով, որոնք համալրվել են պետական բարձր մակարդակի փոխայցելություններով, ստորագրված միջպետական բազմաթիվ փաստաթղթերով, առևտրատնտեսական, ռազմատեխնիկական, կրթական, մշակութային գործընկերության բազմաթիվ դրսևորումներով, երկու երկրներում գործող դեսպանությունների ակտիվ աշխատանքով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել